Հրապարակվեց: Пн, Ноя 11, 2019
...

ՀՀ-ՌԴ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել. Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել էր Սերգեյ Լավրովին

Տարածել
Tags

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Վարչապետը նշեց, որ ուրախ է ՌԴ արտգործնախարարին տեսնել Հայաստանում:

 «Վերջին անգամ Դուք Հայաստանում պաշտոնական այցով եղել եք երկու տարի առաջ, դրանից հետո Հայաստանում կատարվել են շատ մեծ փոփոխություններ, և ես ցանկանում եմ ասել, որ այդ փոփոխությունների արդյունքով մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել»,-դիմելով Լավրովին` ասաց Փաշինյանը:

Սերգեյ Լավրովը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին` ընդունելության համար` ընդգծելով Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գերատեսչությունների սերտ համագործակցությունը: ՌԴ արտգործնախարարը հայտնեց նաև, որ հաջորդ տարի Հայաստանում ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողով կանցկացվի:

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև սերտ շփումներ կան բոլոր ուղղություններով:  «Մենք ուրախ ենք, որ երկկողմ առևտուրը զարգանում է: ՌԴ-ն ՀՀ-ի համար առաջատար գործընկեր է, թիվ մեկ ներդրողը»,-ասաց Լավրովը:

 

Մեկնաբանություններ