Հրապարակվեց: Ср, Апр 10, 2019
...

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկմանը

Տարածել
Tags

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ — ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներակ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում՝ ՀԱՊԿ միացյալ շտաբում, մասնակցում է «Մարտական եղբայրություն-2019» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում կայանալիք հետախուզական ստորաբաժանումների մարտավարամասնագիտական «Որոնում», օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն», խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն», նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների «Էշելոն» հատուկ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին և փաստաթղթերի նախագծերի քննարկմանը:

Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մեկնաբանություններ