Հրապարակվեց: Пт, Май 31, 2019
...

ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել․ ԱԺ նախագահ

Տարածել
Tags

Այսօր՝ մինչ ԱԺ նիստի մեկնարկը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) մայիս 30-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։

ԱԺ նախագահն ասաց, որ եթե հրաժարականից մեկ շաբաթ հետո գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, եթե ոչ՝ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է ԱԺ նախագահը։ «Արձանագրության ստորագրման հրապարկման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասաց Միրզոյանը։
Մեկնաբանություններ