Հրապարակվեց: Пн, Окт 28, 2019
...

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին

Տարածել
Tags

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հռոմի հայկական կաթողիկե եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԺ նախագահնի ֆեյսբուքյան էջից։

 «Հռոմում հայկական կաթողիկե եկեղեցում մասնակցեցի կիրակնօրյա պատարագին և հոկտեմբերի 27֊ի զոհերի ոգեկոչման ծեսին, շփվեցինք հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- նշել է Արարատ Միրզոյանը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը պաշտոնական այցով գտնվում է Հռոմում, հոկտեմբերի 29-30-ը կլինի Նեապոլում:
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը,  Իվետա Տոնոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Մեկնաբանություններ