Հրապարակվեց: Ср, Ноя 28, 2018
...

ՀԱՊԿ-ում բոլոր խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի հիման վրա. Սերգեյ Կոպիրկին

Տարածել
Tags

ՀԱՊԿ-ում բոլոր խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի հիման վրա:

Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է News.am-ը:
«Ես պատրաստ չեմ այս թեմայով մանրամասն մեկնաբանություններ տալ: Կարող եմ մեկ բան ասել` ՀԱՊԿ-ում բոլոր խնդիրները պետք է եւ լուծվելու են կոնսենսուսի հիման վրա, քանի որ բոլոր երկրները շահագրգռված են, որ Կազմակերպությունն աշխատի եւ մեր ընդհանուր անվտանգության ապահովման համար այնպիսի ներդրում ունենա, որն իրենից ակնկալում են», — ասաց նա՝ հավելելով, որ դա  ռուսական կողմի դիրքորոշումն է:
Հարցին՝ կկարողանա արդյոք Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնել Յուրի Խաչատուրովի հետ կանչից հետո, դեսպանը պատասխանեց, որ ինքը լիազորված չէ պետությունների առաջնորդների փոխարեն խոսել:
«Ես վստահ եմ, որ հարցն այնպես կլուծվի, որ կազմակերպությունն արդյունքում ավելի ամուր կլինի, այդ թվում Կազմակերպության կանոնակարգի դրույթների պարզաբանման եւ փոփոխության տեսանկյունից, բայց եկեք այս թեման մեր պետությունների առաջնորդներին թողնենք»,- ասաց Կոպիրկինը:
Հիշեցնենք, որ Հայաստանը Յ. Խաչատուրովի վաղաժամկետ հետ կանչից հետո ձգտում է իր ներկայացուցչին նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս հարցով Երեւանի եւ Մինսկի միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել: Հարցը վերջնականպես պետք է լուծվի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին:
Մեկնաբանություններ