Հրապարակվեց: Ср, Дек 05, 2018
...

ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարները կարող են հանդիպել ԵԱՀԿ-ի նախարարական նիստի շրջանակում. Զախարովա

Տարածել
Tags

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել Է, որ քննարկվում Է ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ Միլանում կայանալիք նիստի շրջանակում ՀԱՊԿ-ի պետությունների ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը:

Դեկտեմբերի 6-7-ին Միլանում տեղի Է ունենալու ԵԱՀԿ-ի ԱԳ նախարաների խորհուրդի նիստը:
«Մշակվում Է ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: մենք լրացուցիչ կհայտնենք այդ մասին, եթե այն կայանա, եւ կասենք՝ երբ»,- նշել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Մեկնաբանություններ