Հրապարակվեց: Сб, Июн 02, 2018
...

ՀԱՄԱՌՈՏ ԻՐԱՎԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ)

Տարածել
Tags

 

     

Մենք ցայօր չունենք ԼՂ հիմնախնդրի մասին միասնական հայեցակարգ: Չկա սկզբունքային բազմաթիվ հարցերի միասնական ըմբռնում այնպիսի հարցերում, որոնց պատասխանները կարելի է ստանալ տարընթերցումներ բացառող փաստաթղթերից: Հիմնախնդրի քաղաքականացման պատճառով ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբում, որտեղ ընթանում են ԼՂ-ԱդրՀ հակամարտության կարգավորման բանակցությունները, ոչ ՄԱԿ-ում կամ իրավասու այլ մի ատյանում «Ղարաբաղյան խնդրի իրավական փաթեթ» չկա: Ամեն հայ քաղաքական գործիչ պետք է իմանա մի շարք անվիճելի փաստեր՝ դիվանագիտական խոսք ասելուց առաջ: Ահա դրանք:

  1. Գոյություն չունի որևէ իրավական փաս­տարկ, որով մերօրյա Ադրբե­ջա­նական Հանրապետությունը (ԱդրՀ) կարող էր հիմնավորել Լեռ­նային Ղարաբաղի (ԼՂ) նկատմամբ իր հավակնությունները: Չկա միջազգային իրավունքի որևէ նորմ, ԼՂ վերաբերյալ որևէ պայ­մանագիր, որը կասկածի տակ դներ Լեռ­նային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) լեգի­տիմությունը: Միջազգային իրավունքի տեսակետից ԼՂՀ կա­յա­ցումը անբասիր է (16, 17):
  2. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) դե-ֆակտո Բաքվի ենթակայությունից դուրս է բերվել դեռևս 1989-ին ԽՍՀՄ օրոք (1,2), երբ մարզում մտցվել էր հա­տուկ կառավարում, որը եղել է մարզի վերջին կարգավիճակը ԽՍՀՄ տարիներին: ԼՂՀ-ն անկախություն է հռչակել ոչ թե ինքնորոշման առաջնային ակտով, այլ միջնադարից ի վեր Արցախում գոյություն ունեցած անկախ ու կիսաանկախ հայկական պետականությունների և ԼՂԻՄ-ի՝ որպես խորհրդային պետականության, ժառանգական գծի վրա (10):
  3. «Ադրբեջան» անունը կրող «Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն» (ԱԴՀ) կոչված պետական կազմավորումը 1918 թ. տարածաշրջանում հիմնել է Անդրկովկաս խուժած թուրքական կանոնավոր բանակը: Այն եղել է Թուրքիայի կողմից իր սահմաններից դուրս այլ ժողովուրդների պատմական տարածքներում թուրքական նոր պետություն հիմնելու Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը նախորդած փորձը, որ իրագործվել է հայկական կոտորածների (18) և Բաքվում օրինական իշխանությունների տապալման ճանապարհով: 1920 թ. ապրիլին Խորհրդային Ռուսաստանի XI կարմիր բանակը տապալել է ԱԴՀ-ն և հիմնել ինտերնացիոնալ (ոչ ազգային), տիտղոսակիր ազգ չունեցող Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱդրԽՍՀ): Ոչ ԱԴՀ-ն, ոչ էլ ԱդրԽՍՀ-ն չեն հիմնվել ինքնորոշման իրավական հիմքով:
  4. 1991 թ. օգոստոսի 30-ի «Անկախ պե­տա­կա­նության վերականգման մասին» հռչակագրով (14) և հոկ­տեմ­բերի 18-ի «Պետական անկախության մասին» սահմանա­դրա­կան ակտով (15) Բաքվում հրաժարվել են լինել նախկին ԱդրԽՍՀ իրավահաջորդը և վերականգնել 1918 թ. թուրքական ռազ­մական ինտերվենցիայի արդյունքում հայտնված, Ազգերի լի­գային անդամակցելու մերժումը ստացած (3) և առանց փաստորեն հաստատված կամ ճանաչված սահ­մաններ ձեռք բերելու պատմության թատերաբեմը լքած ԱԴՀ պետա­կանությունը: Իրավական այդ ակտերը 1991-ին արգելում Բաքվին ԱդրՀ հռչակել ԱդրԽՍՀ սահմաններում:
  5. 1991 թ. ԱդրՀ-ն չէր կարող անկախություն ձեռք բե­րել նախկին ԱդրԽՍՀ սահմաններում նաև նրա իրա­վահաջորդը մնալու դեպքում և դա կպված էր 1921 թ. ԱդրԽՍՀ սահմաններում հայտնված հայկական տարածքների մա­սին կնքված և ցայսօր գործող միջպետական բազմակողմ պայման­ագրե­րով (5, 6, 7, 8): Նման պայմանգիր է Նախիջևանի վերաբերյալ 1921 թ. կնքված և գործող Կարսի բազմակողմ պայմանագիրը (6), որը Բաքվին արգելում է իր ինքնիշ­խա­նու­թյունը տարածել ԱդրԽՍՀ հովանավորությանը (միայն հովա­նա­վորությանը, այլ ոչ թե իրավադատությանը) հանձնված այդ տարածքի վրա:
  6. ԽՍՀՄ լուծարման ընթացքում ԱդրՀ-ն ընդ­հա­նրապես սահմանններ չի հռչակել, չնայած պարտավոր էր դա անել ԱդրԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարվելու և առանց սահմաններ ձեռք բերած մի պետականության իրա­վա­հա­­ջորդը դառնալու պարագայում, հանգամանք, որ իրավական տեսակետից անհնար է դարձնում ԱդրՀ նկատմամբ սահմանների ան­խախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների կիրառումը (15):
  7. Միակ փաստաթուղթը, որով ԼՂ-ն հայտնվել է ԱդրԽՍՀ սահմաններում, Ռուսաստանի կոմունիստական /բոլշևիկյան/ կուսակցության կովկասյան բյուրոյի (ՌԿ/բ/Կ Կովբյուրո), երրորդ երկրի ոչ սահմանդրական, կուսակցական մարմնի կողմից 1921 թ. հուլիսի 5-ին իրականում չընդունված (այն ոչ քննարկվել է, որ քվեարկվել), բայց բոլշևիկյան Մոսկվայի կողմից բռնությամբ իրագործված որոշումն է: Դա Բաքվի կողմից արդեն Խորհրդային Հայաստանի մաս ճանաչված (1,2,4) ԼՂ-ի բռնազավթում էր որ փոխհատուցվեց նրան խորհրդային պետականության ձևի՝ լայն իրավունքներով ինքնավար մարզի, կարգավիճակ տալու որոշմամբ (8): Ի խախտում այդ արդեն իսկ ապօրինի որոշման Բաքուն 1923 թ. ԼՂԻՄ-ը դեկրետավորել է ԼՂ տարածքների մի մասի վրա, նրա սահմաններից դուրս թողնելով հսկայական տարածքներ (9):
  8. 1992 թ. ԱդրՀ ՄԱԿ ընդունվելը նախկին ԱդրԽՍՀ սահմաններում իրավազորությունից չի զրկում ԼՂ և Նախիջևանի վերաբերյալ գործող իրավական փաստաթղթերը:
  9. 1991 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիս­ներին, մինչև ԱդրՀ միջազգային ճանաչումը (այն ՄԱԿ է ընդունվել 1992 թ. մարտին), ԼՂՀ-ն կայացել է վերջինիս չպատկանող տարածքներում (16) և այսօր էլ պետական իշխանություն է իրագործում է նման տարածքներում:
  10. Խնդրի իրավական հիմքերի տեսակետից գրավյալ տարածքներ ունի ոչ թե Ստեփանակերտը, այլ Բաքուն: Դա ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս թողնված Կենտրոնական ու Հյուսիսային Արցախի տարածքներն են և Նախիջևանը (6), որը օկուպացված տարածք է Կարսի միջազգային բազմակողմ պայմանագրի համաձայն: Բաքուն բռնազավթած Նախիջևանը արգելափակոց է դարձրել դեպի Ասիա տանող Եվրոպայի ճանապարհին:
  11. Թե միջազային իրավունքի, թե հիմնախնդրի անմիջական հիմքերի, թե տարածաշրջանային խաղաղության ու կայունության տեսակետից խնդիրը արդար լուծում կստանա, եթե ԵԱՀԿ-ն առաջարկի, իսկ Բաքուն և Ստեփանակերտը համաձայնեն ազատել հիմնախնդրի իրավական հիմքերի տեսակետից իրենց կողմից օկուպացված տարածքները:
  12. ԱդրԽՍՀ-ում քաղաքական իշխա­նու­­թյունը գրաված, ադրբեջանցիներ վերանանված թուր­քերը խորհրդային տարիներին քողարկված կամ անսքող վա­րում էին բնիկ իսլամադավան ժողովուրդների բռնի ադրբեջանականացման (իրականում՝ թուրքացման), նրանց ցեղասպանության քաղաքականություն, որի քաղաքական հիմքը ադրբեջանական ազգ կառուցելու ստալինյան նախագիծն էր:  Իսլամադա­վան լեզգիները, թալիշները, թաթերը, քրդերը արդեն 80-ական թվականներին «անհետացել էին» ԱդրԽՍՀ էթնիկական քարտեզից: Նրանց մեծ մասը կամ ենթարկվեց բռնի ձուլման կամ հետա­պնդումներից խուսափելու համար անցավ յուրօրինակ «ազ­գա­յին ընդհատակ» և մինչ օրս դեռ չի համարձակվում դուրս գալ այնտեղից: Խորհրդային տարիներին նույն այդ նախագծով հանրապետությունից դուրս էին մղվում հայերը: 1988 թ. Նախիջևանը արդեն իսկ հայաթափված էր: Բնիկ ժողովրդի ցեղա­սպա­նություն իրագործվեց հովանավորության հանձնված տարածքում հենց հովանավոր պետության կողմից: Դա եզակի դեպք է քսաներորդ դարի պատմության մեջ:
  13. 1988 թ, փետրվարին ՀԽՍՀ-ին վե­րա­միվորվելու մասին ԼՂ ժողովրդի քաղաքական հարցադրմանը (11) Բա­քուն պատասխանեց սումգայիթյան ջարդերով: Դրան հետևեցին զանգ­վածային բռնություններն ու ջարդերը Խոջալույում, Շուշ­վում, Բաքվում, հանրապետության հայաբնակ բոլոր վայրերում: Ողջ քսաներորդ դարում, և հատկապես ԽՍՀՄ լուծարման ըն­թաց­քում ադրբեջանահայության նկատմամբ իրագործված քա­ղա­քականությունը ըստ էության հայոց ցեղասպանության նույն թուր­քական քաղաքական ուղեգծում մարդկության դեմ կատարված հանցանք է անկախ այն բանից, որ մինչ օրս այն չի ստացել համարժեք միջազգային գնահատական: Ավելին` այն լռության ու մոռացության է մատնվում: Ահա այդ քաղաքականության իրագործման համառոտ ժամանակագրությունը:

1918 թ. – թուրքական կանոնավոր զորքերը տասնյակ հայկական գյուղեր են սրի քաշում դեպի Բաքու շարժվելու ճանապահրին, իսկ սեպտեմբերին թուրք խաժամուժի հետ ավելի քան երեսուն հազար հայ են կոտորում Բաքվում:

1920 թ. մարտ – հրկիզվում են հայկական Շուշին և հարևան հայկական գյուղերը:

1988 թ. փետրվար – սումգայիթյան եղեռն:

1990 թ. հունվար — հայկական ջարդեր Բաքվում:

1992 թ. ապրիլ – ԼՂՀ Մարաղա գյուղի խաղաղ բնակ­չության կոտորած:

1991-ին ԱդրՀ-ն հրաժարվել է լինել ԱդրԽՍՀ իրավահաջորդը (15) այդ ցեղասպանության համար պատասխանատվությունից խու­սա­փելու նպատակով: ԱդրՀ-ն 1918 թ. Արևելյան Անդրկովկասում Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության քաղաքականության հունում հիմնած և այդ քաղաքականությունը որդեգրած ցեղասպան պետություն է:

  1. Ղարաբաղյան հակամարտության հիմ­նական զոհը հազարամյա բնակության իր վայրերից` Արևել­յան Անդրկովկասից, Նախիջևանից և Կենտրոնական ու Հյուսի­սա­յին Արցախից, բռնությամբ արտաքսված հայությունն է: Նախ­կին ԱդրԽՍՀ-ի հայության այս հատվածներից ոչ մեկը մինչ օրս չի ստացել ոչ բարոյական, ոչ նյութական և ոչ էլ տարած­քա­յին փոխհատուցում: Փախստականների մի մասը տեղավորվել է ազատագրված այն շրջաններում, որոնք 1921 թ. Կովբյուրոյի որոշման համաձայն պետք է ԼՂԻՄ-ի մաս կազմեին և այսօր գտնվում են ԼՂՀ վերահսկողության տակ:
  2. Եթե Լեռնային Ղարաբաղը իրավաբանո­րեն պատկաներ Ադրբեջանական Հանրապետությանը, ապա միջազգային հանրությունը և առաջին հերթին քաղաքակիրթ Եվրոպան պետք է պահանջեր նրա դուրս բերումը ցեղասպան Բաքվի ենթակայությունից: Այսօր հակառակն է արվում: ԵՀԱԿ Մինսկի խումբը փորձում է ԼՂ-ն հանձնել մի հանրապետու­թյան, որտեղ հովանավորությունը կամ ենթադատությունը հասկա­նում են որպես ցեղասպանության իրավունք:
  3. Ցեղասպան Բաքուն ծանրագույն հանցանք է գործել նաև սեփական ժողովրդի նկատմամբ: Խոսքը այսպես կոչված Խոջալուի՝ իրականում Աղդամի ողբերգության մասին է: Խոջալուն ԼՂԻՄ բնակավայր էր, որ Բաքուն դարձրել էր Ստեփանակերտի հրետակոծման հենակետ: 1992 թ. փետրվարի 25-ին ԼՂՀ ուժերը ձեռնարկել են հենակետի ճնշման գործողություն՝ Խոջալուի բնակչությանը նախապես տեղյակ պահելով ռազմական գործողությունների գոտուց դուրս գալու համար թողնված միջանցքի մասին: Բաքուն ոչինչ չի ձեռնարկել բնակիչներին տարհանելու համար, որոնք փետրվարի 26-ի գիշերը լքել են Խոջալուն և թողնված միջանցքով շարժվել դեպի Աղդամ: Բայց հենց Աղդամի մերձակայքում, ադրբեջանական հսկողության տակ գտնվող տարածքում տեղի ունեցավ խաղաղ բնակչության սպանդը: Հաջորդ օրը դիակները պղծվեցին: Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը չեխ լրագրող Մազալովային տված հարցազրույցում հայտնեց, որ հայերը դա չէին կարող անել և որ իրեն պաշտոնանկ անելու համար ջարդը իրագործել են Ադրբեջանի ժողճակատի ուժերը, որոնք «Խոջալուի մեղադրանքով» ռուսամետ Մութալիբովին հեռացրին  և իշխանույան բերեցին թուրքամետ Էլչիբեյին: Դրանից հետո Բաքվի քարոզչական մեքենան փոխեց դեպքի վայրը և Աղդամի մերձակայքում Ադրբեջանի ժողճակատի կողմից կատարած սպանդը  տարածեց որպես հայերի կողմից կատարած Խոջալուի ցեղասպանություն:
  4. Իրական հակասությունը, որին բախվել է Ղարաբաղյան խնդրի կարգավորումը, ոչ թե ժողովուրդների ազատ ինքնորոշման ու պետությունների տարածքային ամբողջականության, այլ ԱդրԽՍՀ սահմաններում ԱդրՀ ճանաչման քաղաքական ակտի և այդ ճանաչման իրավական հիմքերի միջև հակասությունն է: ԵԱՀԿ-ը չի անդրադառնում ԱդրՀ կայացման լեգիտիմության և նրա միջազգային ճանաչման հարցերին: Այդ քննությունը կպարզեր, որ Եվրոպան իր որդեգրած բարոյական արժեքներին և միջազգային իրավունքին հակառակ անբասիր կայացած ԼՂՀ-ն 1991-1992 թթ. ճանաչել է ցեղասպան Ադրբեջանի մաս:
  5. Եվրոպան խնդրի լուծումը մի կողմից կապում է ԱդրՀ տարածքային ամբողջականության հետ, երբ այդ սկզբունքը նրա նկատմամբ կիրառելի չէ ԱդրԽՍՀ սահմանները մտցրած հայկական տարածքների մասին գործող միջազգային պայմանագրերի համաձայն, և մյուս կողմից՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման հետ, երբ այդ իրավունքը Բաքուն ճանաչել է 1920 թ, դեկտեմբերի 1-ի հռչակագրով, իսկ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները (այդ թվում և ԱդրԽՍՀ-ը)՝ 1990 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքով:
  6. Ոչ լեգիտիմ սահմաններում ԱդրՀ ճանաչման գլոբալ վտանգը տարածքային ամբողջականության սկզբունքի այլասերումն է: ով այն կայունության ու խաղաղության սկզբունքից վերածվում է տարածքների զավթման ու ցեղասպանության քողարկման միջոցի: ԱդրՀ ճանաչումը նրան իրավաբանորեն չպատկանող տարածքներում 1992 թ. դարձել է Բաքվի կողմից ԼՂՀ դեմ պատերազմ սանձազերծելու Եվրոպայից տրված թույլտվություն:
  7. Ստեփանակերտի հետ երկխոսելու Բաքվի հրաժարումը չի նշանակում, թե ԼՂՀ-ն դուրս է թողնված բանակցային գործընթացից: Բանակցությունների ձևաչափը Բաքուն չի որոշում: ԵԱՀԽ Խորհրդի 1992 թ. մարտին Հելսինկիում ընդունած որոշումից հետո, որով ԼՂ ներկայացուցիչները ճանաչվել են բանակցային կողմ և 1990-ականներին շարունակվել են եռակողմ բանակցությունները, այլ որոշում չի ընդունել: Բաքվի քմահաճույքներին հակառակ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար այցելում են Ստեփանակերտ, որը բանակցային ընթացքի վրա անհրաժեշտ ազդեցություն ունի նաև Երևանի միջոցով: Վերջինս արդեն պաշտոնապես հայտարարել է, որ ինքը կընդունի խնդրի ցանկացած լուծում, որին իր համաձայնությունը կտա Արցախը և որ ինքը Բաքվի հետ երկխոսում է Ստեփանակերտի անունից: Այդ Ստեփանակերտն է, որ ունի բարոյական հիմքեր հրաժարվելու Բաքվի հետ նույն սեղանի շուրջ  բանակցելուց, քանի դեռ վերջինս ներողություն չի խնդրել ադրբեջանահայության ցեղասպանության համար:

 

«Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ

Հ.Գ. «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ն մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի մրցանակ է սահմանում նրանց համար, ում կհաջովի հիմնավորել, որ՝ /ա/ նախկին  ԱդրԽՍՀ սահմաններում ԱդրՀ կայացումը լեգիտիմ է կամ՝ /բ/ մինչև XX դարը տարածաշրջանում գոյություն է ունեցել «Ադրբեջան» անունով պետություն, կամ՝ /գ/ հերքել Արևելյան Անդրկովկասի հայության /ադրբեջանահայության/ ցեղասպանության փաստը:

 

ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՓԱԹԵԹ

  1. Декларация Ревкома Азербайджана от 30 ноября 1920г. «О признании Нагорного Карабаха, Зангезура и Нахичевани составной частью Армянской ССР». // Газ. «Коммунист» (на арм. яз.), Ереван, 7 декабря, 1920
  2. Декларация Азревкома в связи с установлением в Армении Советской власти от 2 декабря 1920г. // Газ. «Коммунист» (Баку), 2 декабря 1920 г.
  3. Доклад Пятого комитета Ассамблеи Лиги Наций, отклонившей просьбу Азербайджана о приеме в эту организацию из-за неурегулированности его территориальных споров с Арменией и Грузией. // Лига Наций. Отчет, представленный Пятым комитетом Ассамблее по вопросу о принятии Азербайджана в Лигу Наций. 9 ноября 1920 года. Документ Ассамблеи 175. // «Нагорный Карабах в международном праве и мировой политике: Документы и комментарии. Т. 1, стр. 592. М., 2008.
  4. Декларация Совнаркома АрмССР об объявлении Нагорного Карабаха составной частью Армянской ССР//Нагорный Карабах в 1918-1923 гг. Сборник документов и материалов. Ереван, 1992, стр. 662.
  5. Договор между Россией и Турцией от 16 марта 1921 г. // Документы Внешней политики СССР, М., 1959, стр. 597-604.
  6. Карсский договор от 13. окттября 1921 г. // Документы внешней политики СССР, т. 4, М. 1960, стр. 420
  7. Из протокола вечернего заседания Пленума Кавбюро РКП(б) от 4 июля 1921 г. // Нагорный Карабах в 1918-1923 гг. Сборник документов и материалов. Ереван, 1992, стр. 649-650.
  8. Из протокола заседания Пленума Кавбюро РКП(б) от 5 июля 1921г. // Вестник архивов Армении, 1989, 2, док. 14, стр. 77-78.
  9. Декрет АзЦИК Советов «Об образовании Автономной области Нагорного Карабаха» от 7 июля 1923 г. Собрание узаконений и распоряжений Рабоче-Крестьянского Правительства АССР за 1923 г., Баку, 1923 г., стр. 384-385.
  10. Закон Азербайджанской Советской Социалистической Республики «О Нагорно-Карабахской автономной области» от 16 июня 1981 г. с изменениями внесенными Указами от 22 июля 1982 г., 27 июня 1985 г. и 14 апреля 1986. Баку, Азернешр, 1987.
  11. Решение Внеочередной сессии Совета народных депутатов НКАО от 22 февраля 1988 г. // Газ. «Советский Карабах», 21 февраля 1988 г.
  12. Указ Президиума Верховного Совета СССР «О введении особой формы управления в Нагорно-Карабахской автономной области Азербайджанской ССР» от 12 января 1989 г. // Ведомости Верховного Совета СССР, М., N3, 1989 г., стр. 14.
  13. Закон СССР «О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР» от 3 апреля 1990 г. // Ведомости Сьезда народных депутатов СССР, 1990, N15, стр. 252.
  14. Декларация Верховного Совета Азербайджанской Республики «О восстановлении государственной независимости Азербайджанской Республики» от 30 августа 1991 г. // Газ. «Бакинский рабочий», 3 сентября 1991 г.
  15. Конституционный акт «О государственной независимости Азербайджанской Республики от 18 октября 1991 г. // Газ. «Бакинский рабочий», 7 ноября 1991 г.
  16. Декларация «О провозглашении Нагорно-Карабахской Республики» от 2 сентября 1991 г. // Сб. Статус Нагорного Карабаха в политико-правовых документах. Ереван, 1995 г., стр. 69-70.
  17. Акт группы независимых наблюдателей «О результатах референдума о независимости Нагорно-Карабахской Республики» от 10 декабря 1991 г. // Статус Нагорного Карабаха в политико-правовых документах. Ереван, 1995, стр. 85-87.
  18. Погромы армян в Бакинской и Елизаветпольской губерниях в 1918 — 1920 гг. // Сборник документов и материалов. Ереван, 2003.
Մեկնաբանություններ