Հրապարակվեց: Пт, Апр 05, 2019
...

Կրեմլը պաշտպանել Է ռազմական ծախսերը կրճատելու Թրամփի կոչը

Տարածել
Tags

Կրեմլում դրական են գնահատել ռազմական ծախսերը կրճատելու շուրջ համաձայնության գալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը:

«Զինաթափմանն ուղղված ցանկացած կոչ արժանի Է ուշադրության, բարձր գնահատման, բայց շատ կարեւոր Է, որ այդ կոչը չսահմանափակվի հայտարարություններով, այլ վերածվի կոնկրետ, ձեւակերպված, թղթին հանձնված եւ պաշտոնական կապուղիներով զրուցակիցներին հասցված նախաձեռնությունների ու առաջարկությունների»,- ապրիլի 5-ին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւ հավելել, որ Մոսկվան առայժմ չի ստացել պաշտոնական առաջարկություններ: Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը կարող Էին համաձայնության գալ պաշտպանության ծախսերի կրճատման շուրջը եւ այդ միջոցները ծախսել ինչ-որ այլ բանի վրա:
«ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը՝ մենք բոլորս, միլիարդավոր դոլարներ ենք ներդնում զենքի, ներառյալ միջուկային զենքի բնագավառում, ինչը ծիծաղելի Է: Ես կարծում եմ, որ դրանում ոչ մի իմաստ չկա»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ Սպիտակ տանը ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի հետ կայացած հանդիպման ժամանակ: «Երեք երկրները կարող են համախմբվել եւ դադարեցնել այդ ծախսերը, դրանք ծախսել ինչ-որ ավելի արդյունավետ բանի վրա՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար»,- նշել Է նա: Թրամփի խոսքով՝սպառազինությունների արտադրության ծախսերի կրճատման շուրջը երկխոսությունը «կարող դառնալ երկրորդ փուլը» Չինաստանի հետ առեւտրական համաձայնագրի կնքումից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Մեկնաբանություններ