Հրապարակվեց: Пн, Июн 24, 2019
...

Կրեմլը հերքում է Պուտինի և Զելենսկու հանդիումը G20 գագաթնաժողովի շրջանակներում

Տարածել
Tags

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումն Օսակայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված չէ:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Tert.am-ը:
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի ծրագրերում նման հանդիպում չկա: Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը խոսել էր երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման մասին` նշելով, որ այն, ամենայն հավանականության, տեղի կունենա Ճապոնիայում:
Մեկնաբանություններ