Հրապարակվեց: Пн, Июн 15, 2015
...

Կորած «ադրբեջանցիները» Թուրքիայում միացել են Քրդական բանվորական կուսակցության զինյալ խմբերին, բացահայտելով իրենց քուրդ լինելը

 Այս տարվա ապրիլին երեք «ադրբեջանցի» ուսանողներ անհայտացել են Թուրքիայում: Հղելով թուրքական ԶԼՄ-ներին, ադրբեջանական  Haqqin.az գործակալությունը հաղորդում է, որ նրանց «հայտնաբերել են» սոցիալական ցանցերում Քրդական բանվորական կուսակցության (РПК) զինվորների անունից հարցազրույց տալուց: Նրանք կոչ էին անում իրոնց բոլոր ծանոթներին (պետք է ենթադրել`ադրբեջանում բնակվող ազգությամբ քուրդ ընկերներին) միանալ իրենց «միջազգային սոցիալիզմի» համար պայքարելու համար: Տեսանյութում նրանք պատմել են, որ իրենք Ադրբեջանից եկել են Թուրքիա սովորելու, սակայն հետո մտել են Քրդական բանվորական կուսակցության շարքերը: Նրանք երգել են ադրբեջանական ու քրդական երգեր, իսկ այնուհետև ադրբեջաներեն երգել են «Ինտերնացիոնալը»:

Ditaket.info: Ս.թ. հուիսի տասին Դիտակետը  հրապարակել էր «Ադրբեջանում քուրդ մարզիկը դուրս է եկել «ազգային ընդհատակից» և հայտարարել իր ինքնությունը» վերտառությամբ հոդվածը, որեղ նշվում էր , որ Ձեռնամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն մինչ այժմ ադրբեջանցի ներկայացվող Անար Սուլեյմանովը ռինգ է դուրս ելել Քրդական բանվորական կուսակցության խորհրդանիշներով և հայտարարել, որ ինքը ազգությամբ քուրդ է, այլ ոչ թե ադրբեջանցի: Բայց չէ որ ամենայն հավանականությամբ Ադրբեջանում ազգային ընդհատակում ապրում են  հարյուր հազարավոր քրդեր:  Արդյոք գործ ունենք «ադրբեջանցիներ» կեղծ  էթնիական բուրգի փլուզման նշանների հետ: Չի բացառվում, որ սա նշանակալից գործընթացի սկիզբ լինի, քանի որ Ադրբեջանի բնակչության մեծ մասը երևի թե իրեն ադրբեջանցի չի համարում:  
Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ