Հրապարակվեց: Пн, Апр 01, 2019
...

Կոնստանտին Օրբելյանի ազատման դեմ բողոքող մշակութային գործիչներից երկուսը հանդիպում են վարչապետի հետ

Տարածել
Tags

10:33

Կառավարության շենքի առջև Օպերայի թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անում մշակույթի նախարարության պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից հեռացնելու որոշման դեմ:

Նրանք նշում են, որ իրենց պայքարը անձի դեմ չէ: «Մենք չենք պայքարում, թե ով է լինելու այդ մարդը, մենք պայքարում ենք նրա դեմ, որ մեր հանրապետության կառավարությունը չի հասկանում՝ արդեն խոչընդոտ է, երբ գալիս է թատրոնի տնօրեն, որի ձեռքում են կառավարական բոլոր լծակները,թատրոնում այդպես չէ, դա չի գործում, դա խանգարում է թատրոնի ստեղծագործական կյանքին»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Նրանք հույս հայտնեցին, որ իրենց ձայնը կարող են լսել և հասկանալ իրենց: Նաև ընդգծեցին՝ ակնհայտ է, որ թատրոնը Օրբելյանի գալուց հետո զարգացման փուլում է: «Վերջին վեց ամսվա ընթացքում 6 պրեմիերա ենք արել»,- ասացին նրանք:

Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցներից երկուսին կառավարությունից հրավիրեցին զրուցելու: «Մեզ կանչում են վարչապետի մոտ»,- ասացին նրանք:

Աշխատակիցները նաև նամակ էին պատրաստել, որտեղ արտահայտել են իրենց բողոքը: Նամակը ևս վերցրեցին փոխանցելու կառավարությանը:

10:22

Մշակութային գործիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ դեմ արտահայտվելով թատրոնի նոր տնօրենի նշանակմանը:

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատվել են մարտի 28-ին: Կոնստանտին Օրբելյանը պնդում է, որ նախարարությունն իրեն նախապես այդ մասին չի տեղեկացրել։ «Նազենի Ղարիբյանը 9 ամիս փորձում է այնպես անել, որ ես հեռանամ: Գուցե սա ինչ-որ անձնական վերաբերմունք է, գուցե ես նրան դուր չեմ գալիս»,- ասել է նա և նշել, որ կոլեկտիվը կորոշի՝ ինչպես է լինելու հետագան, ինչպես է թատրոնը շարունակելու իր աշխատանքը:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը երեկ այցելել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ հանդիպելով թատրոնի աշխատակիցների հետ։ Լսելով ներկաներին՝ Նազենի Ղարիբյանը ասել էր, որ Օրբելյանին ազատելու իր որոշումն օրենքի պահանջ է եղել:

Նա տեղեկացրել է նաև, որ արդեն նշանակել է նոր տնօրենի:

Մեկնաբանություններ