Հրապարակվեց: Чт, Мар 14, 2019
...

Կոնգրեսը կասեցրել է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային

Տարածել
Tags
ԱՄՆ Կոնգրեսը ծախսերի մասին օրինագիծ է ընդունել, որը Թուրքիայի վերաբերյալ երկու կետ է ներառում:

Ինչպես հայտնում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը` առաջին կետով արգելք է դրվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորին զենքի վաճառքի վրա, մինչև որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն չզեկուցի Կոնգրեսին, որ 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկած Էրդողանի թիկնապահները պատասխանատվության են ենթարկվել:

Երկրորդ կետով արգելվում է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը՝ մինչև պաշտպանության նախարարությունը զեկույց չներկայացնի Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգի գնման հետևանքների մասին:

Հայ Դատի հանձնախումբը ողջունել է օրինագծի ընդունումը:

Նշենք, որ ընդունված օրինագիծը պետք է ուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ստորագրելու համար:

Մեկնաբանություններ