Հրապարակվեց: Чт, Янв 10, 2019
...

Կոնգրեսական Էլիոտ Էնգելը կգլխավորի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն

Տարածել
Tags

Էնգելը Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի անդամ է: Նա «Ռոյս-Էնգել» կոչվող փաստաթղթի հեղինակներից է, ով ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ակտիվացնել  շփման գծում խաղաղարար ջանքերը: Էնգելը 2014 թ. Հայաստան այցելած կոնգրեսականների պատվիրակության կազմում էր: Ուղեւորության ընթացքում նա նաեւ կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայ դատի հանձնախումբն անհաբերությամբ սպասում է կոնգրեսականի հետ աշխատանքը շարունակելու հնարավորությանը:

«Համագործակցության ոգով, ինչպես բնութագրվում էր մեր աշխատանքը նրան նախորդող նախագահ Ռոյսի հետ, մենք ձգտում ենք համատեղ աշխատել քաղաքական առաջնահերթությունների լայն սպեկտրով, ներառյալ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ երկկողմ կապերի ամրապնդումը եւ Արցախի վերաբերյալ Ռոյս-Էնգելսի առաջարկների իրականացումը», — ասել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Ամբարյանը:

 

Մեկնաբանություններ