Հրապարակվեց: Вт, Окт 29, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Կոնգրեսական Ադամ Շիֆը լավատես է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունից առաջ

Տարածել
Tags

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ լավատեսորեն է տրամադրված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունից առաջ:

«Սա անհավանական կարեւոր փուլ է, մենք համառորեն աշխատել ենք հայ սփյուռքի եւ մարդու իրավունքների կազմակերպությունների հետ»,- նշել է Շիֆը, հայտնում է News.am-ը։
 Նրա խոսքով, եթե բանաձեւն ընդունվի, ապա դա ուղերձ կլինի Թուրքիային առ այն, որ Էրդողանը այլեւս չի կարող վախեցնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին։ «Նա կարող է ազդեցություն ունենալ նախագահի վրա, բայց չի կարող թելադրել Կոնգրեսին»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ քվեարկությունը կդառնա Կոնգրեսի դահլիճներում Հայոց ցեղասպանության ճանաչման սկիզբը։
Կոնգրեսական Շիֆը կոչ է անում բոլորին համախմբվել եւ ակտիվ աջակցություն ցուցաբերել քվեարկությունից առաջ։ «Մենք պետք է մեծ ծանր աշխատանք կատարենք քվեարկությունից առաջ»,- ավելացրել է կոնգրեսականը։
Մեկնաբանություններ