Հրապարակվեց: Чт, Авг 08, 2019
...

Կոնգրեսականներ Բրեդ Շերմանը և Թիջեյ Կոքսը նամակ են հղել USAID-ին՝ կոչ անելով շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը

Տարածել
Tags

Կոնգրեսականներ Բրեդ Շերմանը և Թիջեյ Կոքսը նամակ են հղել USAID-ին՝ կոչ անելով շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը

 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Թիջեյ Կոքսը և Բրեդ Շերմանը դեմոկրատ և հանրապետական գործընկերների կողմից ստորագրված նամակը՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակման, ուղարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը՝ USAID-ին։Նամակն ուղղված է գործակալության՝ 2019 թվականի վերջին Արցախի սահմաններում մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշման դեմ, հյատնում է Tert.am-ը:
«Խոնարհումն Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի անխոհեմ պահանջի առջև, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի մարդասիրական օգնություն ցույց տալ Արցախին, վտանգում է մարդկանց կյանքը, ինչպես նաև խնդրի կարգավորման խաղաղ գործընթացը»,- ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Իսկ Թիջեյ Կոքսն ընդգծել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է կյանքի կոչի իր հանձնառությունը՝ հավելյալ ֆինանսավորում տրամադրելով HALO Trust կազմակերպությանը՝ ավարտելու կենսական նշանակություն ունեցող նախագիծը, ինչպես խոստացել էր ՄԶԳ-ի ղեկավար Մարկ Գրինը:
«Ես շարունակելու եմ աշխատանքն իմ երկկուսակցական գործընկերների հետ Կոնգրեսում, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբում և HALO Trust-ում՝ ապահովելու դաշնային ֆինանսավորումը, որը թույլ կտա ունենալ ականներից զերծ Արցախ»,- ասել էր Կոքսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամ միացել է Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին:
Կոնգրեսականները ստորագրել էին դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ իրենց աջակցությունը հայտնելով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող այդ ծրագրի շարունակմանը:
Շերմանի և Կոքսի նամակում կոչ է արվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:
Մեկնաբանություններ