Հրապարակվեց: Ср, Фев 13, 2019
...

Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

Տարածել
Tags

Պաշտոնական այցով Երևան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ի առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։

Ինչպես  տեղեկացրին թանգարանի լրատվական ծառայությունից, Կիպրոսի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին, այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին հանձնել է Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիպյանի կազմած 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր:
Մեկնաբանություններ