Հրապարակվեց: Ср, Авг 07, 2019
...

Կիմ Չեն Ընը նոր տիպի հրթիռների արձակումը Վաշինգտոնին և Սեուլին ուղղված նախազգուշացում է անվանել

Տարածել
Tags

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեկնաբանել է մարտավարական կառավարվող հրթիռների նոր տեսակի արձակումը: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով:

Առկա տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի ղեկավարն անձամբ է ղեկավարել դրանց արձակումները: Հրթիռներն արձակվել են երկրի արևմտյան մասում գտնվող օդանավակայանից և անցել կենտրոնական շրջանների և մայրաքաղաքային շրջանի վրայով:

Կիմ Չեն Ընի խոսքով՝ արձակումները «նախազգուշացում հղելու հնարավորություն են դարձել» ի պատասխան Վաշինգտոնի և Սեուլի համատեղ զորավարժությունների:

Ավելի վաղ Հարավային Կորեայի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչները ԿԺԴՀ-ին մեղադրել էին գործողության փոքր շառավղով բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնելու համար, որոնց արձակումն արգելել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ Փհենյանը հուլիսի 25-ին փորձարկումների ժամանակ փոքր հեռահարության երկու հրթիռ էր արձակել: Այս փորձարկումները Փհենյանը կատարել էր Սեուլի և Վաշինգտոնի՝ օգոստոսին համատեղ զորավարժությունների անցկացման պլանները չչեղարկելու ֆոնին, որոնք ԿԺԴՀ-ն դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը:

Հուլիսի 31-ին ԿԺԴՀ-ն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ երկու նոր բալիստիկ հրթիռ էր արձակել: Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Չոն Գյոն Դուն հայտարարել էր, որ հրթիռները հաղթահարել են 240-ից 330 կիլոմետր հեռավորություն: Նրանց թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել էր 30 կմ։

Մեկնաբանություններ