Հրապարակվեց: Пн, Дек 03, 2018
...

Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիներին մեղադրանք է առաջադրվել

Տարածել
Tags

Ուկրաինայի ռազմածովային ուժերի զինծառայողներին և Անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք նոյեմբերի վերջին ձերբակալվել են Կերչի նեղուցում, մեղադրանք է առաջադրվել, հայտնում է tass.ru-ն՝ վկայակոչելով ձերբակալվածներից մեկի փաստաբանին:

Փաստաբանը մանրամասնել է, որ մեղադրանքն առաջադրվել է ձերբակալությունից ամիջապես հետո: Քսանչորս ուկրաինացիներ, որոնք այժմ գտնվում են ռուսական քննչական մեկուսարանում, մեղադրվում են ՌԴ պետական սահմանի ապօրինի հատման համար: Նրանք կալանավորվել են մինչև հունվարի 25-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:

Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:

Մեկնաբանություններ