Հրապարակվեց: Вт, Дек 11, 2018
...

Կեմերովոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան են տեղադրել

Տարածել
Tags

Մարզային կենտրոնում՝ Կեմերովոյում, Կազանի Աստվածամոր եկեղեցուց քիչ հեռու նոր հուշահամալիր են տեղադրել:

Հուշարձանը նվիրված է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությանը, գրում է news.am-ն:
Նոր օբյեկտը տեղադրվել է Կուզբասի հայերի միության միջոցներով, Կեմերովոյի եւ Պրոկոպեւի միտրոպոլիտ Արիստարխի օրհնությամբ: Հուշահամալիրը քարե խաչ է, մոտ 3 մետր, որը պատրաստվել է Պետրոզավոդսկից բերված գրանիտից:
Հուշարձանի բացման օրը հայր Դմիտրիի կողմից պատարագ է անցկացվել, որի ընթացքում նրա մասնակիցերը ծաղիկներ են դրել եւ մոմեր վառել:
Մեկնաբանություններ