Հրապարակվեց: Чт, Июн 20, 2019
...

Կարևոր է, որ նախարարությունում պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի. Ն. Փաշինյանը ներկայացրեց արդարադատության նորանշանակ նախարարին

Տարածել
Tags

09:38

 Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին ներկայացնելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունն ունի բավարար քաղաքական կամք՝ դատական համակարգի անկախությանը հասնելու:

«Շատ կարևոր եմ համարում, որ այս վճռական փուլում պետք է ղեկավարեք արդարադատության համակարգում բարեփոխումները: Այս առումով կարևոր է, որ լիարժեք տիրապետեք իրավիճակին: Պարո՛ն, Բադասյան ինձ համար կարևոր է, որ նախարարությունում պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 Վարչապետը նաև շնորհակալության հայտնեց արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին կատարած աշխատանքի համար. «Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանն իր փորձը ՀՀ-ին ծառայեցնելու հնարավորություն կունենա»:

Ռուստամ Բադասյանն էլ վստահեցրեց, որ պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ միասին կկարողանան արդարացնել Կառավարության և հասարակության սպասելիքները:

09:26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։

«Գնում եմ արդարադատության նոր նախարարին ներկայացնելու»,– գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարար: Հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը հրաժարական էր ներկայացրել արդարադատության նախարարի պաշտոնից:

Մեկնաբանություններ