Հրապարակվեց: Сб, Янв 26, 2019
...

Կարո Փայլանն ու Արամ Ա կաթողիկոսը օրակարգային մի շարք հարցեր են քննարկել

Տարածել
Tags

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին:

Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:
«Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման քննարկումների առանցքը հայ-թուրքական հարաբերությունները, Ցեղասպանության հարցը, Սիսի կաթողիկոսարանի խնդիրը, Թուրքիայի հայության ներկայիս վիճակն ու արդի այլ խնդիրներն են եղել: Նշված հարցերով Կարո Փայլանը անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ հայտնելով նաև իր տեսակետները»,- նշված է հաղորդագրությունում:
Հանդիպումից հետո պատգամավորը Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Տ. Պետրոս Վրդ. Մանուելյանի առաջնորդությամբ, այցելել է Մայրավանքի շրջակայքում գտնվող Սրբոց Նահատակաց հուշարձան և իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն սրբացված նահատակների հիշատակին։

 

Մեկնաբանություններ