Հրապարակվեց: Вт, Янв 08, 2019
...

«Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքն ազգամիջյան բնույթ չի կրել». Ղազախստանի իշխանությունները մեկնաբանել են հայերի մասնակցությամբ մահվան ելքով դանակահարության դեպքը

Տարածել
Tags

Ղազախստանի Կարագանդայի նահանգապետ Երլան Կոշանովը ոստիկանության շենքի մոտ հավաքված 200-ից ավելի մարդու հետ հանդիպմանը հայտարարել է, որ հունվարի մեկին «Հին Հռոմ» ռեստորանի մոտ հայերի մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի բոլոր մեղավորները կպատժվեն:

Ինչպես նշում է  tert.am-ը , նահանգապետը նաև մանրամասնել է, որ դեպքի առնչությամբ սկսված հետաքննության ընթացքին անձամբ հետևում է Ղազախստանի գլխավոր դատախազը:
Նահանգապետարանից ընդգծել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մարդկանց երկու խմբի միջև ու ազգամիջյան բնույթ չի կրել:

Հայտնի է նաև, որ Կարագանդայի իշխանությունները հանդիպել են ծեծկռտուքի հետևանքով սպանվածի հարազատների հետ՝ ներկայացնելով քննության ընթացքի որոշ մանրամասներ: Իշխանությունները խոսք են տվել, որ գործընթացը կլինի թափանցիկ և օբյեկտիվ:

Ընդհանուր առմամբ, հարուցվել է երկու քրեական գործ՝ «Սպանություն» և «Խուլիգանություն» հոդվածներով:

Հայտնի է, որ ծեծկռտուքին մասնակցել է ութ մարդ, որից յոթն արդեն կալանքի տակ է, մյուսի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ավելի վաղ Կարագանդայի շրջանային դատարանը Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը:

«Նրանց կալանավորել են 2 ամսով: Բացի այդ, կասկածյալ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ, որը թաքնվել է իրավապահ մարմիններից և հետախուզման մեջ է գտնվում, նույնպես որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը, անդրադառնալով դեպքին, բացահայտել է, որ կասկածյալների ինքնությունը հունվարի 2-ին և մեկ օր անց արմատապես տարբերվել է: Մասնավորապես՝ հունվարի 2-ին նշվել են ադրբեջանցիների անուն-ազգանուններ, մինչդեռ հաջորդ օրը ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են հայկական:

Հիշեցնենք, որ ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդկանց խումբն Ամանորի գիշերը ծեծկռտուք է սարքել ռեստորանի մոտ, ինչի հետևանքով մեկ զոհ է գրանցվել:

Մեկնաբանություններ