Հրապարակվեց: Чт, Фев 07, 2019
...

Կառավարության ծրագրում տնտեսական բարեփոխումների իրականացման հստակ ժամկետներ չկան. «Լուսավոր Հայաստան»

Տարածել
Tags

Կառավարության կողմից ներկայացված ծրագրում տնտեսական բարեփոխումների մեխանիզմներ,   իրականացման հստակ ժամկետներ եւ չափանիշներ չկան, եւ դա խնդիր է: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան»  կուսակցությունից պատգամավոր Անի Սամսոնյանը:

Պատգամավբորը նշեց, որ տնտեսական ծրագրի մասով հարկավոր է որոշակի դրույթներ մշակել, հետեւաբար հիմա հնարավոր չէ վերջնական եզրակացություններ անել:

«Ազգային ժողովը դեռ պաշտոնապես չի ստացել Կառավարության ծրագիրը: «Լուսավոր Հայաստան»  կուսակցության խմբակցությունը ծրագիրը չի քննարկել: Երբ որ քննարկենք ծրագիրը, կկարողանանք մեր դիրքորոշումը, առաջարկները, լուծումները ներկայացնենք», — հավելեց պատգամավորը:

Մեկնաբանություններ