Հրապարակվեց: Пт, Ноя 09, 2018
...

Կայացավ միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը

Տարածել
Tags

Երևանի հյուսիսային ավտոկայարանում նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 7 կազմակերպություն՝ 10-ը երթուղիների համար (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Արցախի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն և այլն):

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը նշեց, որ մրցույթի ընթացքում գնահատվում են վարորդի աշխատանքային փորձը, տրանսպորտային միջոցի շահագործման և արտադրման տարեթիվը, տեխնիկական վիճակը և սպասարկման հնարավորությունները` օդափոխման համակարգ, նստարաններ, սառնարան և այլն:

«Չափորոշիչները սահմանված են կառավարության 2007 թվականի որոշմամբ, և փոփոխություն այս պահին չկա: Նույն  կարգով առաջնորդվելով՝ նորից մրցույթ ենք հայտարարել: Սրանք այն փոխադրողներն են, որոնք նախորդ մրցույթին հաղթող չեն ճանաչվել կամ հայտ չեն ներկայացրել»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով` աշխատակազմը աշխատանքային երեք օրվա ընթացքում կամփոփի մրցույթի արդյունքները և կներկայացնի նախարարին հաստատմանը:

Մեկնաբանություններ