Հրապարակվեց: Вт, Май 07, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

«Կաթսաներով բողոքի ակցիա» Ստամբուլում. Թուրքիայի ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել քաղաքապետի ընտրության արդյունքները

Տարածել

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել անվավեր ճանաչել շաբաթներ առաջ Ստամբուլի քաղաքապետի կայացած ընտրության արդյունքները և հայտարարել է նոր ընտրություններ անցկացնելու մասին, որը տեղի կունենա հունիսի 23-ին:

Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, այս առիթով Ստամբուլի բնակիչները «կաթսաներով և թավաներով բողոքի ակցիա» են անցկացրել` ընդդեմ որոշման: Նրանց են միացել ավտոմեքենաները` ազդանշաններ արձակելով:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած ընտրություններում առաջատարն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն էր: Ավելի վաղ «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը հայտարարել էր, որ ԱԶԿ-ն պահանջում է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններ:

Մեկնաբանություններ