Հրապարակվեց: Пт, Окт 26, 2018
...

Ծանրորդ Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների փոխչեմպիոն

Տարածել
Tags

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամ Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Լեհաստանում ընթացող Եվրոպայի Մ20 առաջնության 90+ քաշային կարգում Դալալյանը պոկեց 95 կգ և հրեց 137 կգ: Երկամարտի  232 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Չեմպիոն դարձավ Լեհաստանը ներկայացնող Մագդալենա Կարոլակը: Նա երկամարտում գրանցեց 239 կգ արդյունք:
Մեկնաբանություններ