Հրապարակվեց: Сб, Июн 10, 2017
...

Խոշոր պայթյուններ են որոտացել Իրաքում. կա երեք տասնյակից ավելի զոհ

Իրաքում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 34 հոգի, հայտնում է Reuters գործակալությունը։

Կին մահապարտը պայթեցրել է իրեն Բաղդադից հարավ ընկած Մասայուբ քաղաքի շուկայում՝ բազմության մեջ։ Զոհվել է 31 մարդ, ևս 35-ը հիվանդանոցներ են տեղափոխվել։ Վիրավորներից ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Տեղի ոստիկանության հաղորդած տվյալներով՝ մահապարտ կինը պայթուցիկ սարքը կրել է հիջաբի տակ։

Համարյա նույն պահին պայթյուն է որոտացել Քերբելա քաղաքի ավտոբուսի կանգառում, որի հետևանքով էլ զոհվել է 3, վիրավորվել 15 մարդ:

Կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետությունը:

Մեկնաբանություններ