Հրապարակվեց: Чт, Окт 03, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Խամենեին կոչ է արել իրանցի գեներալներին պատրաստվել «մեծ իրադարձությունների»

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ելույթ է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության եռօրյա խորհրդակցության ժամանակ, գրում է գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքը:

Ալի Խամենեին գեներալներին կոչ է արել պատրաստվել «մեծ իրադարձությունների»:

«Մի՛ վախեցեք թշնամուց: Զգոնություն պահպանեք  և ճիշտ գնահատեք հակառակորդի ներուժը: Հակառակորդը որքան էլ հզոր լինի, պետք չէ նրա ուժերը գերագնահատել, պետք չէ նաև թերագնահատել այն»,- հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդը:

Նա նաև հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պետք է գործի նաև Իրանի սահմաններից դուրս: Խամենեին դեմ է արտահայտվել բոլոր նրանց, ովքեր դեմ են Գազայի հատվածում գործող խմբավորումներին և «Հեզբոլլահ»-ին աջակցությանը:

Խամենեին նաև հայտնել է, որ իսլամական հանրապետությունը շարունակելու է միջուկային համաձայնագրերից փուլային ելքի քաղաքականությունը և նշել, որ կանխատեսում էր Իրանի վրա առավելագույն ճնշումներ գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականության ձախողումը:

«ԱՄՆ-ն այժմ ստպված է աղաչել իր եվրոպական ընկերներին միջնորդության հարցում»,-ասել է Խամենեին:

Մեկնաբանություններ