Հրապարակվեց: Пн, Ноя 18, 2019
...

Լուկաշենկոն ևս մեկ անգամ կառաջադրվի նախագահի պաշտոնում

Տարածել
Tags

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին, գրում է lenta.ru-ն։

Լուկաշենկոն նշել է, որ չի կառչելու նախագահական աթոռից, սակայն պատրաստվում է նախագահի պաշտոնը լքել միայն բելառուսցիների՝ իր թեկնածությունը մերժելուց հետո։

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսում նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան 2020 թվականի ամռանը։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պլանավորում փոխել երկրի սահմանադրությունը 2020 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին։

Մեկնաբանություններ