Հրապարակվեց: Вт, Мар 05, 2019
...

Լուկաշենկոն ՀԱՊԿ շուրջ իրավիճակն անառողջ է անվանել

Տարածել
Tags

Բելառուսի նախագահԱլեքսանդր Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ-ում անառողջ իրավիճակի, այդ թվում գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ իրադրության կապակցությամբ:

Համապատասպան հայտարարությունը նա արել է երեքշաբթի՝ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության եւ ինտեգրացիոն կառույցներում մասնակցության հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
 «Հաշվի առնելով համաշխարհային միտումները, այս կազմակերպության պահանջվածությունը կասկած չի առաջացնում: Սակայն ներկայումս  ՀԱՊԿ-ում անառողջ վիճակ է առաջացել: Թեկուզ ամենասովորական հարցը `գլխավոր քարտուղարի նշանակումը», — ասել է Բելառուսի առաջնորդը, որին մեջբերում է ԲելՏԱ գործակալությունը:
Նա հավելել է, որ ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական համագործակցությունը «այժմ ամենակարեւոր ուղղությունն  է, որտեղ  պետք է կենտրոնանան Բելառուսի ջանքերը»` մոլորակի ռազմաքաղաքական ոլորտում զարգացող միտումների պատճառով»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկվել էր Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը: Բելառուսի թեկնածությունը արդեն համաձայնեցրել են Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Այս հարցով փոխգործակցության դժվարությունները պահպանվում են միայն Հայաստանի հետ, որն ավելի վաղ այդ պաշտոնից վաղաժամ հետ  էր կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին, սակայն կրկին պնդում է իր թեկնածուի նշանակման  մասին:
Մեկնաբանություններ