Հրապարակվեց: Ср, Дек 26, 2018
...

Լուկաշենկոյին չի հաջողվել Պուտինի հետ հանդիպմանը հասնել ռուսական գազի գնի վերանայմանը. Deutsche Welle

Տարածել
Tags

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի հաջողվել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպմանը հասնել 2019 թվականին կապույտ վառելիքի մատակարարումների արժեքի վերանայմանը, այս մասին գրում է dw.com-ը՝ ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին հղումով:

Դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպումից առաջ Լուկաշենկոն հայտարարել էր, որ գազի գնի շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտին հասցնել մինչ 2019 թվականը: Թե կոնկրետ երբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը՝ դեռ հայտնի չէ: Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտի խոսքով՝ այն պետք է լրացուցիչ համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու երկրների ղեկավարների ժամանակացույցը:

Հոկտեմբերին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանը 2018-ի նոյեմբերից մինչև 2019 թվականի ավարտը Բելառուս չի մատակարարի բենզին, դիզելային վառելիք և մազութ: Նա դա բացատրել էր ավելի վաղ ստորագրած համապատասխան փաստաթղթի պայմաններով, որը սահմանում է նավթամթերքի մատակարարման ծավալները:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ռուսաստանի և Բելառուսի նախագահների՝ կարճատև ընդմիջումներով և ձևաչափերի փոփոխությամբ Կրեմլում անցկացված հանդիպումը տևել է մոտ 4 ժամ:

Դիտորդների կարծիքով՝ բանակցությունների առավել սուր թեմաներից է եղել Մինսկի եկամուտների կորստի փոխհատուցումը՝ Մոսկվայի կողմից իրականացվող հարկային մանևրի պատճառով: Ռուսական կողմին էլ անհանգստացնում են Բելառուսի կողմից դաշնակից պետության մաքսային ռեժիմի պարբերական խախտումները:

Մեկնաբանություններ