Հրապարակվեց: Чт, Апр 04, 2019
...

Լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքներին. Պյոտր Սվիտալսկի

Տարածել
Tags

Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքներին: Ապրիլի 4-ին Երեւանում ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասպանելով հարցին, թե ինչպես է գնահատում Վիեննայում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքները:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իրականացվում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ, որը հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը:
Անդրադառնալով ՀՀ հետ ԵՄ-ի վիզային ռեժիմի ազատականացման ընթացքի մասին հարցին, դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին զգալի առաջընթաց կգրանցվի: Նա նաեւ հավելեց, որ ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ առաջարկելով նոր իրավական ակտեր, կոռուպցիայի դեմ պայքարում նոր ինստիտուտներ ստեղծելով, փոխանցում է news.am-ը:
Մեկնաբանություններ