Հրապարակվեց: Ср, Окт 30, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել

Տարածել
Tags

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին  հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը: Հարիրին նշել է, որ իր հրաժարականով ինքը կատարում է ցուցարարների պահանջը:

Հոկտեմբերի 24-ին Սաադ Հարիրին իր հեռուստատեսային ելույթում հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել ցուցարարների ներկայացուցիչների հետ և քննարկել իրավիճակի լուծման տարբերակները:

Համաժողովրդական բողոքի ակցիաներն ուղղված են երկրի քաղաքական ինստիտուտների դեմ: Լիբանանի բնակիչները, որոնք ներկայացնում են տարբեր կրոնական խմբեր, մեղադրում են քաղաքական գործիչներին իշխանության չարաշահման և պետության ռեսուրսները սեփական հարստացմանն ուղղելու համար: Խորանում են ֆինանսական դժվարությունները, շրջանառությունից անհետանում է ԱՄՆ դոլարը, լիբանանյան ֆունտն ավելի ու ավելի է արժեզրկվում:

Մեկնաբանություններ