Հրապարակվեց: Сб, Ноя 09, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցն ամենադժվարներից է. Լավրով. Mediamax.am

Տարածել
Tags

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան: Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:

Հարցազրույցում Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և նշել, որ վերջնական իրավական կարգավիճակի հարցն ամենադժվարներից է: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»,-ասել է Լավրովը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ապասառեցմանը այդ գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009 թվականներին:

«Արդյունքը եղավ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սլովենիայի Արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ Արտաքին  գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի ներկայությամբ երկու երկրների միջեւ «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրումը։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ հայ-թուրքական կապերի կարգավորումը, նախ և առաջ, Երևանի և Անկարայի երկկողմ օրակարգի հարց է: Նա, պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է   Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերակենդանացումը՝ առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, և Ռուսաստանն արդյոք պատրա՞ստ է այդ գործընթացում դերակատարում ունենալ, նշել է.

«Ցավոք, այս փուլում մեր գործընկերներին առայժմ չի հաջողվում հասնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Հույս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ։ Կարծում ենք, որ նման հնարավորությունը պահպանվում է։ Մեր կողմից պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին։ Առավել եւս, որ հայ-թուրքական առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորումը կծառայեր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի առողջացմանը, այնտեղ անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»,-հավելել է Լավրովը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կայցելի Երեւան:

Նրա խոսքով՝ այցի շրջանակում Լավրովը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, վարչապետի, ինչպես նաև ԱԳ նախարարի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի շրջանակներում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցեր:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ