Հրապարակվեց: Чт, Окт 03, 2019
...

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման քաղաքական գործընթացը արգելակված է և առայժմ այդ արգելակից դուրս գալ չի հաջողվում. Լավրով

Տարածել
Tags
Վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավականին հանդարտ է, միջադեպերը սակավաթիվ են, եւ դրանք այնքան էլ խոշոր չեն: Այս մասին Սոչիում «Վալդայ» բանավեճերի ակումբում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի լարման հնարավորության մասին հարցին:

Լավրովի տեղեկություններով՝ «տեղի է ունեցել զոհվածների դիերի փոխանակում, պատրաստվում է պահվող անձանց փոխանակում»: Ոչ մեծ քանակությամբ, բայց գործընթաց գնում է, նշել է Լավրովը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սերտորեն եւ բարեկամաբար են աշխատում, այս տարի 3 անգամ հանդիպել են ԱԳՆ ղեկավարների հետ: Այդ թվում՝ ապրիլին Մոսկվայում իմ մասնակցությամբ»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ իրադրությունը շատ ավելի հանդարտ է, քան մեկ տարի առաջ: «Բայց քաղաքական գործընթացն արգելակված է, եւ առայժմ այդ արգելակից դուրս գալ չի հաջողվում: Կողմերը բավականին լուրջ հայտարարություններ են կատարում: Այդ թվում, որ Ղարաբաղը Հայաստան է (վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտում – խմբ.): Ինչպես Ալբանիայի վաևրչապետն էր Տիրանայից հայտարարում, որ Կոսովոն Ալբանիա է: Սա, իհարկե, չի օգնում քաղաքական գործընթացի վերականգնման համար մթնոլորտի ստեղծմանը»,- կարծում է Լավրովը:

Նա նշել է, որ որպես համանախագահ՝ ռուսական կողմը ամերիկացիների եւ ֆրանսիացիների հետ ներդաշնակ է աշխատում: Նրա խոսքով՝ սա «այն սակավաթիվ իրավիճակներից է, երբ մենք բացարձակապես միանման տեսլական ունենք, կան բազային փաստաթղթեր, ցանկանում ենք դրանք իրականացնել: Բազային սկզբունքների վրա հանգուցալուծում գտնել: Բայց հանգուցալուծումն, իհարկե, պետք է գտնել ուղիղ երկխոսությամբ: Շփումներ կան, բայց երկխոսությունն առայժմ չի վերականգնվել»,- նշել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չի տեսնում. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի չունենա»:

Մեկնաբանություններ