Հրապարակվեց: Сб, Дек 01, 2018
...

Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցը բարդ է, բայց ոչ անիրագործելի. Զատուլին

Տարածել
Tags

Լեռնային Ղարաբաղի բանակցություններում դադարը պայմանավորված է Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակով: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով, մինչեւ որ ներքին խնդիրները չլուծվեն, ոչ մի լուրջ որոշում չի նախաձեռնվի: Ադրբեջանն, իր հերթին, սպասում է, թե ինչ ավարտ կունենա:

«Կան որոշակի նոր շեշտադրություններ: Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու Հայաստանի ցանկությունը: Դա բարդ խնդիր է, բայց ոչ անիրագործելի: Ժամանակին նման պրակտիկա եղել է», — ասաց Զատուլինը:

 

Մեկնաբանություններ