Հրապարակվեց: Сб, Дек 01, 2018
...

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում. Վ. Սողոմոնյան

Տարածել
Tags

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Այս մասին Երեւանում Լազարյան ակումբի նիստի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար,  քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանը:

Վիկտոր Սողոմոնյանը շեշտեց, որ բոլորը գիտեն պատմական փաստը` Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան քվեարկել է անկախության համար, այնուհետեւ պաշտպանել է իր իրավունքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ: Հենց այս փաստը կասկածի տակ է դրվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, սակայն նրանց փաստարկները քննադատությանը չեն դիմանում, եւ հակափաստարկները բազմիցս ներկայացվել են միջազգային հանրությանը:

Նրա խոսքով, ահռելի նշանակություն ուներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվ քաղաքականությունը, քանի որ այն միջազգային հանրությանը ցուցադրում էր Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի գտնվելու անհնարինությունը: Այդ կապակցությամբ նա հիշեցրեց Բաքվում, Սումգայիթում եւ Կիրովաբադում հայերի կոտորածը:

Մեջբերելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նա նշեց՝ ո՞րտեղ է զիջումների սահմանը: «Այստեղ պատասխանն է, սահմանն այնտեղ է, որտեղ սկսվում է Լեռնային Ղարաբաղի անկախության աստիճանը, որն այսօր գոյություն ունի: Անցյալին վերադարձ չի կարող լինել: Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի, ապա որոշի`մնա այդպիսին թե վերամիավորվի Հայաստանի հետ: Անկախ Ղարաբաղում մեծացել է մարդկանց երկու սերունդ, եւ նրանք չեն կարող պատկերացնել մեկ այլ պետության կազմում լինելը, հատկապես`Ադրբեջանի», — հիշեցրեց Սողոմոնյանը:

Խոսելով բանակցային գործընթացում ԼՂ-ի մասնակցության մասին, նա նշեց, որ, որպես կանոն, նշվում է, որ դա տեղի է ունեցել իբր, երբ ԼՂ ներկայացուցիչները Հայաստանում բարձրագույն պետական պաշտոններ են զբաղեցրել:

«Դա այդպես չէ: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում 96-97 թվականներին Ժիրայր Լիպարիտյանի եւ նույն թվականների ԱԳՆ-ի հայտարարությանը, որոնք ուղղված են մեկ նպատակի՝ բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու համար հայկական կողմը համաձայնել է, որ ԼՂ-ն որոշ ժամանակ չմասնակցի բանակցություններին, իսկ բանակցություններն անցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հենց այդ պահից ԼՂ-ն դադարել է մասնակցել բանակցություններին, ինչը խախտել է բանակցությունների բնական ձեւաչափը:

Պետք է արձանագրենք, որ բանակցությունների սեղանին եւ Ադրբեջանի եւ ԼՂ միջեւ բանակցությունների վերադարձը կարտացոլի հակամարտության իրական կոնֆիգուրացիան», — ասաց Սողոմանյանը:

 

Մեկնաբանություններ