Հրապարակվեց: Вс, Фев 10, 2019
...

Լեհաստանը կգնի HIMARS համակարգի ամերիկյան հրթիռներ

Տարածել
Tags

Այսօր՝ փետրվարի 10-ին, Լեհաստանի կառավարությունը հայտարարել է ամերիկյան HIMARS համակարգերի գնման մասին: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված տեղեկատվությանը, հաղորդում է news.am-ը:

Սպառազինման մեկնարկի մասին պաշտոնապես կհայտարարեն վարչապետ Մատեուշ Մորավեցկին եւ պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը:
HIMARS-ը (High Mobility Artillery Rocket System — հրետանու մեծ շարժունակության հրթիռային համակարգ) բազմաֆունկցիոնալ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է: Այն կարող է օգտագործել ինչպես սովորական չկառավարվող, այնպես էլ կառավարվող ռազմամթերք, ինչպես նաեւ տակտիկական հրթիռներ:
Մեկնաբանություններ