Հրապարակվեց: Пн, Мар 11, 2019
...

Լատվիան Ռուսաստանի հետ սահմանին փշալարով պարիսպ է կառուցել

Տարածել
Tags

Լատվիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 93 կիլոմետրանոց փշալարե պարսպի կառուցման աշխատանքները: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է LETA  գործակալությունը` հղում կատարելով Լատվիայի սահմանային պահպանության պետական ծառայությանը:

2015թ. ընդունված որոշման համաձայն, ընդհանուր առմամբ, պլանավորովում էր ամրապնդել և մոդեռնիզացնել 282.6 կմ ռուս-լատվիական սահմանը: Վերանորոգման աշխատանքների նախագծում ներառված է նաև հատուկ փայտե կամրջակների, արահետների, վերահսկման շերտերի և պարսպի կառուցում ՌԴ-ի հետ սահմանի առանձին հատվածներում: Պարսպի բարձրությունը, հաշվի առնելով փշալարը, կազմում է 2.7 մետր: Այս նպատակով հատկացված ընդհանուր միջոցները կազմում են 21 մլն եվրո:

«Մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը կառուցվել է 207 կմ երկարությամբ սահմանային շերտը և ի սկզբանե պլանավորված 93 կիլոմետրանոց պարիսպը: Սահմանամերձ հատվածի կառուցման ավարտը նախատեսվում  է 2020թ.», — նշել են սահմանային պահպանության պետական ծառայությունում:

Մեկնաբանություններ