Հրապարակվեց: Пт, Окт 25, 2019
...

Լատվիայում տպվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն

Տարածել
Tags

Լատվիայում տպվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Լատվիայում վերջապես տպվեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն։ Թարգմանիչն է լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան, նկարիչն է տաղանդավոր Նաիրա Մուրադյանը, հրատարակիչը Յանիս Ռոուզե հրատարակչությունը։ Ծրագիրն իրականացվել է Լատվիայում ՀՀ դեսպանության և ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով և աջակցությամբ՝ ի նշանավորումն մեծանուն հայ գրողի 150-ամյակի։ Շնորհակալ ենք Վլադիմիր Մխիթարյանին աջակցության համար։ Շնորհակալ ենք ծրագրում ներգրավված բոլոր գործընկերներին։ Շուտով կկազմակերպենք գրքի շնորհանդեսը»,- գրել է դեսպանը։
Մեկնաբանություններ