Հրապարակվեց: Пн, Янв 14, 2019
...

Լավրովը հայտարարել Է Ճապոնիայի հետ հաշտության պայմանագրի շուրջը բանակցություններ սկսելու մասին

Տարածել
Tags

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին Մոսկվայում իր ճապոնացի պաշտոնակից Տարո Կոնոյի հետ կայացած հանդիպմանը տվել Է երկու երկրների միջեւ հաշտության պայմանագրի կնքման հարցի շուրջը բանակցությունների մեկնարկը:

«Մեր ղեկավարների հանձնարարությանը համապատասխան անցյալ տարվա նոյեմբերին Սինգապուրում եւ դեկտեմբերին Բուենոս Այրեսում բարձր մակարդակի հանդիպումների արդյունքներով մենք այսօր սկսում ենք բանակցությունները հաշտության պայմանագրի հիմնախնդրի շուրջ»,- ասել Է Լավրովը՝ բացելով հանդիպումը:
Ռուսաստանի նախարարը նշել Է, որ «վերջին տարիներին ռուս-ճապոնական հարաբերությունները վատ տեմպի չեն հասել եւ զարգանում են մի ամբողջ շարք ուղղություններով»:
«Ոչ առանց այն բարդությունների, որոնք կապված են արտաքին գործոնների հետ, զարգանում Է նաեւ առեւտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի գերակա ներդրումային ցուցակի եւ ութ ուղղություններով համագործակցության՝ պարոն Աբեի պլանի հիման վրա»,- «Ինտերֆաքսը»-ի հաղորդմամբ ասել Է Լավրովը:
Մեկնաբանություններ