Հրապարակվեց: Чт, Янв 10, 2019
...

Լապշինը հայտնել է՝ ինչ նորություններ կան Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացրած հայցի վերաբերյալ

Տարածել

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկվել էր, ավելի ուշ՝ ազատ արձակվել, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ:

«Մարդիկ ինձ անընդհատ հարցնում են՝ ի՞նչ նորություն կա այս հարցի շուրջ: Ասեմ, որ Ստրասբուրգի Եվրոպական դատարանը կայացրել է որոշում, համաձայն որի Բաքվի բանտում իմ դեմ կատարված մահափորձի, առողջությանը հասցված մեծ վնասի ու կտտանքների վերաբերյալ ներկայացրածս ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար»,-գրել է բլոգերը:

Լապշինը հատկանշական է համարում այն, որ իր ամեն մի ասածին ու քայլին շատ արագ արձագանքող ադրբեջանցի «քարոզիչները» ՄԻԵԴ-ի որոշման հարցով լռում են:

Լապշինը նաև տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Երևան կժամանի:

Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի պահանջով ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին և Բաքվին արտահանձնվել 2017 թվականի փետրվարի 7-ին՝ Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

Մեկնաբանություններ