Հրապարակվեց: Чт, Апр 04, 2019
...

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Վիեննայի հանդիպումն առաջընթացի հույս է ներշնչում». Մոգերինի

Տարածել
Tags

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև Վիեննայում կայացած ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցության արդյունքներն առաջընթացի հույս են ներշնչում: ТАСС գործակալության հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում անցկացված ԵՄ-Ադրբեջան ասոցացման խորհրդի նիստի ավարտին:

«Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումը Վիեննայում դրական էր: Այն հունվարին Փարիզյան համաձայնագրի հետ միասին, բարձր մակարդակով շփումներով և հրադադարի խախտումների զգալի նվազմամբ մեզ որոշակի հույս է տալիս, որ գործընթացը կարող է առաջընթաց ունենալ, և որ երկու երկիրն էլ հավատարիմ կմնան պարտավորություններին և բանակցություններ կվարեն առանց նախապայմանների», — ասել է Մոգերինին:

Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը Վիեննայում կայացել է մարտի 29-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Վերջիններս բանակցությունները դրական և կառուցողական են գնահատել:

Մեկնաբանություններ