Հրապարակվեց: Вт, Окт 08, 2019
...

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը նոր անձինք են միացել

Տարածել
Tags

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը նոր անձինք են միացել:

Այս առնչությամբ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

Հայտարարությունը լայն արձագանք ստացավ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում։

Երեկ օրվա ընթացքում հայտարարությունը ստորագրողներին միացան հարյուրավոր քաղաքացիներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, մասնավորապես՝

Հրանտ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ – քաղաքական գործիչ /ՀՅԴ/,

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ – ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ,

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ – ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական վերահսկողություն եւ կրթություն» ՀԿ նախագահ,

Սերգեյ ՍԵԻՆՅԱՆԸ – ոսկրաբան-ուռուծքաբան, Ռուսաստանի Դաշնության Բնագիտական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, արցախյան պատերազմի մասնակից,

Լիա ԻՎԱՆՅԱՆԸ – գրող, հրապարակախոս,

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ – լրագրող, վերլուծաբան,

Զոյա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ – Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ,

Սվետլանա ԳՈՒԼՈՒՆՑԸ – մանկավարժ, գրող,

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆԸ – իրավապաշտպան, «Մարդու իրավունքների հակակոնֆլիկտային կենտրոն» ՀԿ նախագահ,

Աղվան ՊՈՂՈՍՅԱՆԸ – «Քաղաքացիական հարթակ» կազմակերպության ղեկավար,

Աննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ – իրավաբան, քաղաքական վերլուծաբան /Աթենք/,

Գայանե ՍԵԴՐԱԿՅԱՆԸ – բիզնես-տնտեսագիտության ինֆորմացիոն համակարգերի գիտության դոկտոր /Բելգիա/,

Արա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ – «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն եւ այլք։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կազմակերպությունը իր աջակցությունը հայտնեց առանձին հայտարարությամբ, որն, ի թիվս այլոց ստորագրված էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, Ստեփան ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, իրավապաշտպան, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, լրագրող, հրապարակախոս Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻ կողմից։

ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նախաձեռնության հեղինակներին եւ բոլոր նրանց, ովքեր միացել են հայտարարությանը։ Այն շարունակում է բաց մնալ ստորագրելու համար»:

Մեկնաբանություններ