Հրապարակվեց: Ср, Окт 05, 2016
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Իրաքում ցանկանում են երկրից վտարել Թուրքիայի դեսպանին

2015_09_30t133447z_2044771363_gf10000227648_rtrmadp_3_mideast_crisis_iraq_turkey-thumbԻրաքի խորհրդարանում պահանջել են երկրից Թուրքիայի դեսպանին վտարելու մասին որոշում ընդունել, գրում է թուրքական «Յուրթ գազետեսի» պարբերականը` հղում տալով քրդական «Ռուդավ» աղբյուրին:

Մի քանի պատգամավորներ անընդունելի են համարում Թուրքիայի ԶՈՒ-ի մտադրությունը՝ մտնել Իրաքի տարածք, և քննադատել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմատենչ հայտարարությունները:

«Ռուդավի» տեղեկացմամբ`Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով Իրաքի Մոսուլ նահանգում թուրքական ԶՈՒ-ի իրականացվելիք ռազմական գործողություններն Իրաքի խորհրդարանի կողմից «անօրինական» են համարվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ԱՄՆ-ի հետ համատեղ գործողություններ իրականացնել «Իսլամական պետություն» խմբավորման կենտրոն համարվող սիրիական Ռաքքա քաղաքում, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, թուրքական ԶՈՒ-ի թիրախում կհայտնվի իրաքյան Մոսուլ քաղաքը, որն Իրաքում ամենամեծ նավթային պաշարներն ունեցող կենտրոններից մեկն է և 2014թ.-ի հունիսի 10-ից գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք, իրենց իսկ խոսքով, «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:

Մեկնաբանություններ