Հրապարակվեց: Пн, Ноя 26, 2018
...

Իրաքում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 21 մարդ, կան հարյուրավոր տուժածներ

Տարածել
Tags

Իրաքի տարբեր նահանգներում ջրհեղեղների հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, 180-ը՝ տուժել: Այս մասին հաղորդում է Al-Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցչին:

«Վերջին տվյալներով՝ եղանակային պայմանների, անձրևների և ցեխի պատճառով նահանգներում զոհերի թիվը հասել է 21-ի, տուժել է 180 մարդ», — հայտնել է ԱՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդում էր, որ Իրաքի հյուսիսում՝ Շիրքաթ քաղաքի շրջանում ջրհեղեղների հետևանքով վնասվել է 3 հազար տուն, զոհվել առնվազն 7 մարդ: Ջրհեղեղների պատճառը Իրաքի հյուսիսում վերջին օրերին տեղացող հորդառատ անձրևներն են:

Մեկնաբանություններ