Հրապարակվեց: Пн, Апр 08, 2019
...

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում բացվել է առաջին հայկական եկեղեցին

Տարածել
Tags

Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը մայրաքաղաք Էրբիլում բացել է առաջին հայկական եկեղեցին: Այս մասին հայտնում է Western Armenia TV-ն:

Աինքավա շրջանում գտնվող եկեղեցին կառուցվել է մշակութային ժառանգության եւ կրոնի հարցերով նախարարության ղեկավարությամբ:

Օծման արարողությանը մասնակցել են Իրաքյան Քուրդիստանի կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ արտասահմանցի հյուրեր:

«Եկեղեցու բացումը հերթական ավանդն է Քրդական տարածաշրջանում տարբեր ազգային եւ կրոնական խմբերի խաղաղ գոյակցության մեջ»,- հայտարարել է Իրաքյան Քուրդիստանի կառավարության ներկայացուցիչ Սաֆին Դիզայեն:

Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանում բնակվում է մոտ 120 հազար քրիստոնյա: Խորհրդարան է ընտրվում 111 պատգամավոր, որոնցից 5-ական մանդատ հատկացվում է թուրքմեն եւ քրիստոնյա համայնքներին:

Մեկնաբանություններ