Հրապարակվեց: Вт, Фев 05, 2019
...

Իրաքի նախագահը հակադարձում է Թրամփին․ ԱՄՆ զինծառայողներն Իրաքում կոնկրետ առաքելություն ունեն

Տարածել
Tags

Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բաղդադից թույլտվություն չի խնդրել Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերի միջոցով «Իրանին հետևելու» համար:

Թրամփը հեռուստատեսային հարցազրույցում ասել էր, թե ԱՄՆ-ը Իրաքում «անհավանական բազա» ունի, որն ինքը մտադիր է պահպանել, քանի որ ցանկանում է «Իրանին հետևելու հնարավորություն ունենալ», գրում է azatutyun.am լրատվական կայքը:
Իրաքում տեղակայված շուրջ 5 հազար ամերիկացի զինվորական կա՝ այդ երկրի անվտանգության ուժերին վերապատրաստելու, խորհրդատվություն և օժանդակություն ցուցաբերելու համար:
Ամերիկացի զինծառայողներն Իրաքում են երկու երկրների միջև համաձայնագրի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարի կոնկրետ առաքելություն ունեն, ընդգծել է Սալիհը երեկ Բաղդադում կայացած համաժողովի ժամանակ` հավելելով, որ նրանք պետք է հավատարիմ մնան այդ առաքելությանը:
Մեկնաբանություններ