Հրապարակվեց: Вт, Июн 25, 2019
...

«Իրատես». Արցախի ղեկավարության հետ Երևանի խոսելաձևն անթույլատրելի է

Տարածել
Tags

«2019 թ. հունիսի առաջին օրերից Հայաստանի և Արցախի հասարակության առանց բացառության բոլոր խավերն ապշած էին այն ատելության մակարդակից, որն Արցախի իշխանությունների հասցեին իր հայտնի մեղադրանքներում հնչեցնում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ մեջբերի Փաշինյանի անհիմն ու տրամաբանական ամենաչնչին հատիկից զուրկ այն պնդումները, որոնք վերաբերում էին պաշտոնական Ստեփանակերտի հետ նրա հարաբերություններին։

Այո, Նիկոլ, հենց պաշտոնական Ստեփանակերտի, որովհետև քո «քաղաքական կնքահայրը, ՀՀՇ-ի, իսկ այժմ ՀԱԿ-ի պարագլուխն այնպես է սահմանել, որ Հայաստանի Սահմանադրության մեջ ոչ մի հիշատակում չկա, որ Արցախը Հայաստանի մարզ է, ոչ թե անկախ ինքնիշխան հանրապետություն։ Եվ եթե գոնե 1 %-ով իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ Հայաստանի կառավարությունը, հրաժարվելով պաշտոնական Ստեփանակերտին ֆինանսական միջոցներ հատկացնելուց, ցանկացել կամ ցանկանում է հասնել ԼՂՀ-ի բարձրագույն պաշտոնյաների հրաժարականների, ապա եկեք ազնվորեն եզրակացնենք, որ Երևանում իշխանությունն ադրբեջանամետի, թրքամետի ձեռքին է։ Ոչ միայն մայրաքաղաքի փողոցները, այլև ողջ համացանցն է լի հերյուրանքներով ու ասեկոսեներով։

Դրա համար էլ պնդում եմ, որ երբ ստանանք այդ ասեկոսեների ապացույցները՝ Հայաստանի կառավարությունից, թե Արցախի պետական ղեկավարությունից, այդ ժամանակ էլ վերջնականապես կգնահատենք, թե ով է կառավարում Հայաստանը: Ճիշտ է, եղել է Հայաստանի ֆինանսների նախարարության, մեղմ ասած, վստահություն չներշնչող մակերեսային հերքումը, թե իբր բոլոր միջոցները ժամանակին փոխանցվում են։ Բայց ես խոսում եմ ոչ թե անհիմն հերքման կամ հաստատման, այլ փաստաթղթային ապացույցների մասին, ասենք՝ այդ միջոցների «առձեռն» փոխանցման փաստաթղթերի կամ Երևանի ու Ստեփանակերտի միջև համապատասխան գործառնության գրավոր կամ էլեկտրոնային հաստատման»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ