Հրապարակվեց: Вт, Июн 04, 2019
...

«Իրավունք». Պետերբուրգում կկայանա՞ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը

Տարածել
Tags

«Ինչպես հայտնի է, օրերս ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Փաշինյանը կմասնակցի հունիսի 6-8-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովին, որի շրջանակներում կարծես թե տեղի կունենա ՌԴ նախագահի հետ հանդի­պում: Այն հանդիպման փոխարեն, որը պետք է կայանար օրերս ղազախա­կան Նուր-Սուլթանում և որն այդպես էլ չկայացավ շատ տարօրինակ մեկնաբանություններով: Ճիշտ է, պաշտոնական Երևանը երեկվա դրությամբ դեռ չէր հայտարարել, որ Փաշինյանը կմեկնի ՌԴ,  սակայն Պեսկովը տեղե­կացրել էր. «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»:

ՌԴ վարչապետի խոսնակի նշված հայտարարությանը զուգահեռ խոսակցու­թյուններ տարածվեցին, որ Սանկտ Պետերբուրգում կլինի նաև Ալիևը: Իսկ դա սկիզբ դրեց այլ բնույթի խո­սակցությունների, որ արդեն պետք է սպասել ոչ միայն Պուտին-Փաշինյան, այլ դրան կհաջորդի Ալիև-Փաշինյան հանդիպումը: Այլ վարկածով, այն կա­րող է լինել նաև եռակողմ ձևաչափով՝ Պուտին-Ալիև-Փաշինյան:

Իհարկե, այս լուրերի տակ տրա­մաբանություն կա: Այսինքն՝ սպասելի էր, որ դեռ Նուր-Սուլթանում նախա­տեսված Պուտին-Փաշինյան հան­դիպման հիմնական հարցերից մեկը պետք է լիներ արցախյան գործընթա­ցը: Ավելի կոնկրետ, ըստ շրջանառվող հիմնական վարկածներից մեկի, Փաշինյանից ակնկալվում էր վերջնական դիրքորոշում՝ բանակցային ընթացիկ կարգավորման մեխանիզմի հետ կապված, որը վերջերս բացահայտել էր Մինսկի խումբը: Դրանից հետո եղավ Փաշինյանի հայտարարությու­նը, որ նա այդ մեխանիզմի հետ կապ­ված պարզաբանումներ ստանալու խնդիր է տեսնում, և Մոսկվայում ապ­րիլի կեսերին տեղի ունեցած Լավրով-Մամեդյարով-Մնացականյան ձևաչափով հայտնի հանդիպման ժամա­նակ, ըստ ամենայնի, այդ պարզաբանումները եղան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ